Zark Foundation

Գաբրիել Նահապետյան

Գաբրիել Նահապետյան

Բանասեր, հայագետ

27 հունվար, 1857 - 29 մայիս, 1939

Ստեփան Նահապետյան
Ծնվել է Հայաստանի Քյավթառլու (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի Փանիկ) գյուղում: 1869թ. մեկնել է Վենետիկի Սբ. Ղազար կղզի, 1874թ. դարձել Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, 1877թ. ձեռնադրվել քահանա։ 1877-83թթ սովորել է Հռոմի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1883-85թթ և 1921-23թթ եղել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանի ուսուցիչ և տեսուչ, 1919-20թթ՝ «Բազմավեպ»-ի խմբագիրը, 1928-30թթ և 1935-36թթ՝ Փարիզի Մուրատյան վարժարանի տեսուչը։ 1907թ. հրատարակել է «Ուղղագրությունք ազգային մատենագրաց» գիրքը, որն ամփոփում է հայ պատմիչների գործերի տեքստաբանական ուսումնասիրություններն ու դրանց հետ կապված գիտական բանավեճերը։ Լույս է ընծայել նաև «Սուրբ Մեսրոպ և Հայաստանի Ոսկեդարը» (1914թ.) աշխատությունը «Վենետկո Մխիթարյան հանձնաժողովին կարծիքը հայերեն ուղղագրության մասին» (1927թ., Վարդան Հացունու և Արսեն Ղազիկյանի հեղինակակցությամբ) գրքույկը, «Քրիստոնեական ճարտարապետություն» (1930թ.) մենագրությունը։ Վերջինիս մեջ հենվելով փաստական նյութի վրա, ձգտել է ապացուցել, որ գմբեթավոր ճարտարապետության բնօրրանը Հայաստանն է։ Մահացել է Վենետիկում: