Zark Foundation

Գագիկ Ալումյան

Գագիկ Ալումյան

Գեղանկարիչ

Ծնվել է 1950թ. օգոստոսի 4-ին, Երևանում: Ստեղծագործում է դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում: 1972թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Հեղինակ է «Կուռք», «Փետուր» (երկուսն էլ` 1982թ.) խորհրդանշական և «Մեր գյուղը» (1976թ.), «Արթնացում» (1981թ., 1-ին կարգի դիպլոմ, Ֆաենցո, Իտալիա), «Ընթերցելիս» (1983թ.) դեկորատիվ կոմպոզիցիաների, որոնցում կիրառել է հրակավ, ջնարակ և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կեչկեմոնտում (1987թ., Հունգարիա), Մոսկվայում (1989թ.): Գործերից պահվում են Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստների, Բուդապեշտի կերպարվեստի, Սարդարապատի ազգագրական թանգարաններում: 1997-ից բնակվում է ԱՄՆ-ում: