Zark Foundation

Գագիկ Հակոբյան

Գագիկ Հակոբյան

Դուդուկահար

Ծնվել է 2002թ. հունվարի 29-ին, Երևանում: 2007թ. ընդունվել է Երևանի Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժին, 2010թ. զուգահեռ սովորել ժողովրդական գործիքների բաժնում (դուդուկ): 2014թ. ավարտելով Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը՝ ընդունվել է Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ժողովրդական գործիքների դուդուկի բաժին: 2012-14թթ եղել է Յ.Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի նվագախմբի անդամ: 2014թ-ից հանդիսացել է Հայաստանի «Նոր անուններ» կազմակերպության անդամ: Դարձել է բազմաթիվ մրցույթների դափնեկիր: 2015թ-ից հանդիսանում է «Նարեկացի» արվեստի միության «Նարեկացի» նվագախմբի անդամ: 2016թ. ելույթ է ունեցել Սոֆիայի կամերային նվագախմբի հետ (դիրիժոր՝ Պետրոս Փափազյան): Համագործակցել է բազմաթիվ կազմակերպությունների հետ (Սոֆիայի ՀԲԸՄ, SPFA France, COAF America և այլն): 2017թ. «Վարք Հայոց» երգի-պարի ազգագրական համույթի հետ մեկնել է Հունաստան, իսկ Հայաստանի կոմպոզիտորների միության կազմով՝ Վրաստան՝ ներկայացնելով հայկական մշակույթը Վրաստանի կոմպոզիտորների միությունում: 2018թ. «Վարք Հայոց»-ի հետ ԱՄԷ-ում մասնակցել է միջազգային փառատոների: 2018թ-ից հանդես է գալիս նաև որպես «Կարին» հայ-ավանդական երգի-պարի համույթի և «Կայթ» նվագախմբի անդամ: Նույն թվականին «Նարեկացի» նվագախմբի հետ մեկնել է համերգային շրջագայությունների Վրաստան, Թուրքիա, Հունաստան, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, 2019թ.՝ Հունաստան, Ռուսաստան, համերգներով հանդես է եկել «Գորանի» դուետի հետ: 2020թ. «Կայթ» նվագախմբի հետ գործուղվել է Հնդկաստան՝ մասնակցելով Surajkund Chrafts Mela ամենամյա միջազգային 34-րդ փառատոնին, իսկ ԱՄԷ-ում մասնակցել է «Ֆուջաիրա» արվեստի միջազգային փառատոնին: 2021թ-ից հանդիսանում է «Էթնո Քոլորս» խմբի անդամ: 2017-22թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի ժողովրդական գործիքների բաժնում: 2022թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Նույն թվականից համագործակցում է «Գուրջիև» անսամբլի հետ և աշխատում է Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ) որպես դուդուկահար: 2022թ. «Գուրջիև» անսամբլի հետ հանդես է եկել Մոնտե Կարլոյի «Festival Printemps des Arts de Monte-Carlo», Պորտուգալիայի «Festival Internacional de Música de Espinho» փառատոներին, ներկայացել Հոլանդիայում, Գերմանիայի «Ջազֆեստ» փառատոնում, իսկ «Էթնո Քոլորս» խմբի հետ մասնակցել է Ֆրանսիայի Մոնտ դեՄարսան քաղաքում կայացած «Երազ» փառատոնին: Նույն թվականին Վենետիկի Սբ. Ղազար կղզում «Գուրջիև» անսամբլի հետ հանդես է եկել «Ավրորա» ամենամյա համաշխարհային մարդասիրական մրցանակաբաշխությանը: 2022թ-ից հանդես է գալիս նաև Գեորգի Մինասովի «Դուդուկներ» կվարտետում, որի հետ 2023թ. մասնակցել է Իրանում կայացած «Fajr Music Festival» երաժշտական ամենամյա 38-րդ փառատոնին: