Ծնվել է 1960թ. սեպտեմբերի 18-ին, Երևանում: 1986-91թթ սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: 1984-86թթ աշխատել է Հայաստանի լուսավորության նախարարությունում: 1989-95թթ եղել է «Կանազ» սպորտային համալիրի փոխտնօրենը: 1995-97թթ աշխատել է Հայաստանի պետական աուդիտ համակարգում: 1997-2000թթ եղել է «Վանեսսա» ՍՊԸ-ի փոխտնօրենը: 2000թ-ից աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, նախ` լրատվական ծրագրի փոխտնօրեն, ապա` տնօրեն: Եղել է «Ժամը» և «Վարկանիշ» հաղորդումների մեկնաբանը: 2002թ-ից հեղինակել և վարել է «Իրականում» հաղորդումը: 2001թ. և 2002թ. հեռուստալրագրողի թրեյնինգների է մասնակցել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: 2004-11թթ եղել է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրենը: Պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալներով, ՀՀ վարչապետի ոսկե մեդալով, բազմաթիվ պատվոգրերով ու շնորհակալագրերով: