Գալուստ Տեր-Գաբրիելյան
Ծնվել է Վրաստանի Քութաիսի քաղաքում: 1938թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան: 1938-59թթ եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ: Հանդես է եկել հետևյալ օպերաներում` Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Աշուղ, Շեյխ), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Սարո), «Դավիթ Բեկ» (Սանթուր), Հ.Ստեփանյանի «Լուսաբացին» (Սարոյան), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Տիրիթ), Ա.Այվազյանի «Թափառնիկոս» (Լևոնիկ), Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Լենսկի), Շ.Գունոյի «Ֆաուստ» (Ֆաուստ), Լ.Դելիբի «Լակմե» (Ալֆրեդ, Ջերալդ) և այլն: 1956թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում, թաղված է Երևանում: