Zark Foundation

Գայանե Թերզյան

Գայանե Թերզյան

Բանասեր, լրագրող

27 հուլիս, 1955 - 29 մայիս, 2023

Ծնվել է Երևանում: 1973-78թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1980-92թթ եղել է «Պիոներ կանչ», «Կանչ» թերթի բաժնի վարիչը, որից հետո՝ մինչև 1994թ.է «…21…» երիտասարդական-ուսանողական թերթի գլխավոր խմբագիրը: 1994-99թթ ղեկավարել է «Գայանե» հրատարակչությունը: 1998-2000թթ եղել է «Երևանի մամուլի ակումբ» տեղեկագրի հայերեն տարբերակի խմբագիրը: 2006-13թթ դասախոսել է Երևանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և դասավանդման մեթոդաբանության ամբիոնում, 2013-17թթ՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: 1998թ-ից եղել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժության դասախոս: 1989թ-ից եղել է Հայաստանի ժուռնալիստների միության, 1995թ-ից Երևանի մամուլի ակումբ, 2005թ-ից Լրագրողների միջազգային ասոցիացիայի անդամ: Մահացել է Երևանում: