Zark Foundation

Գայանե Կեսոյան

Գայանե Կեսոյան

Կոմպոզիտոր

Ծնվել է 1956թ. հունիսի 3-ին, Երևանում: 1971-75թթ սովորել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1975-76թթ աշխատել է երաժշտության ուսուցիչ Երևանի թիվ 84 միջնակարգ դպրոցում: 1977-82թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում՝ Էդգար Հովհաննիսյանի դասարանում, 1980-85թթ՝ երաժշտության պատմության ֆակուլտետում՝ Արմեն Բուդաղյանի դասարանում: 1987-94թթ աշխատել է ավագ երաժշտական խմբագիր Հայաստանի պետական ռադիոյում: 1994-96թթ եղել է «Կեո-մյուզիք» պրոդյուսերական կենտրոնի տնօրենը: 1997թ. Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացել է կոմպոզիտորի հեղինակային համերգը: Մասնակցել է մի շարք մրցույթների և միջազգային փառատոների: Համերգներով ելույթներ է ունեցել տարբեր քաղաքներում։ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: Հեղինակել է երկու հեռուստաֆիլմ, Կենտրոնական հեռուստատեսության և Համամիութենական ռադիոյի երաժշտական ծրագրեր, կամերային և էստրադային ստեղծագործություններ, նաև տեքստերի հեղինակ է: