Ծնվել է 1945թ. հունվարի 15-ին, Երևանում: Երաժշտագետ Կարինե Ջաղացպանյանի քույրն է: 1967թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1968-92թթ դասավանդել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1969-92թթ՝ նաև կոնսերվատորիայում: Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում և այլուր: Նվագացանկում կատարել է Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, Հարություն Դելլալյանի և այլոց գործեր: 1977թ. Թբիլիսիում արժանացել է Անդրկովկասյան մրցույթի «Լավագույն կոնցերտմայստեր» մրցանակի, իսկ 1984թ. Բուդապեշտում՝ Պ.Կադուշայի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակին: 1993թ. տեղափոխվել է Հունգարիա, որտեղ շարունակում է երաժշտական գործունեությունը: