Zark Foundation

Գայանե Վարդիկյան

Գայանե Վարդիկյան

Դերասանուհի

Ծնվել է 1965թ. դեկտեմբերի 13-ին, Երևանում: 1983-84թթ սովորել է Երևանի պարարվեստի ուսունարանի դասական պարի բաժնում: 1984-92թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես բալետի արտիստ: 2009թ-ից աշխատում է Կապանի Ա.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի և պարուսույց: Թատրոնում աշխատանքի հետ համատեղ 2013-16թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի դերասանական բաժինը՝ Կապանի դերասանական կուրսը: Մարմնավորած դերերից են՝ Գ.Միքայելյանի «Ամերիկյան խառնաշփոթ» (Քեթրին), Ռ.Կաշաուսկասի «Երազանքների տունը» (Տանտիրուհու ոգի), Ա.Շիրվանզադեի «Եվգինե» (Մարթա), Ա.Օստրովսկու «Ամպրոպ» (Մարֆա Իգնատովնա Կաբանովա), Ս.Խալաթյանի«Փակուղուց այն կողմ» (Նվարդ), Լ.Մութաֆյանի «Սրճարան Հիշողություն» (Սրբուհի), Զ.Խալափյանի «Պռոշ Պռոշիչի երազը» (Ասատրյան) և այլն: Արժանացել է մի շարք պատվոգրերի: