Ծնվել է 1953թ. մարտի 7-ին, Թեհրանում։ 1968թ. տեղափոխվել է Հայաստան: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի քրդագիտության բաժինը։ 1977-86թթ եղել է ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի արևելագիտության ինստիտուտի մշակույթի և իրանական հին լեզուների բաժնի ասպիրանտ, այնուհետև՝ գիտաշխատող: 1982թ-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող: 1983-96թթ եղել է Իրանի բաժինների, 1997թ-ից՝ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչը, միաժամանակ, 1996թ-ից՝ Իրանագիտության կովկասյան կենտրոնի տնօրենը։ 1993թ-ից «Իրան Նամե», 1997թ-ից «Իրան և Կովկաս» հանդեսների հիմնադիր-խմբագիրն է։ 1985-99թթ դասախոսել է Կոպենհագենի համալսարանում, մասնակցել է Նյու Յորքում, Լոնդոնում, Վաշինգտոնում, Թեհրանում և Փարիզում կայացած միջազգային համաժողովներին: 1990թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1995թ-ից՝ պրոֆեսոր): Ղեկավարում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի արևելագիտության ինստիտուտը: Աշխատությունները վերաբերում են իրանական նախաիսլամականպատմության, մշակույթի, իրանական ազգագրության, ազգաբանության, քրդագիտության խնդիրներին: Լույս են տեսել նրա «Բախտիարների ազգագրություն» (1987թ.), «Բախտիարների պոեզիան» (1995թ.), «Իրանի զրադաշտականների ազգագրությունը և մշակույթը» (2001թ., երեքն էլ՝ անգլերեն), «Միջին պարսկերենի և պարթևերենի դերբայական համակարգը» (ռուսերեն, 1989թ.) աշխատությունները։