Ծնվել է ՀՀ Վարդենիսի շրջանի (այժմ` ՀՀ Գեղարքունիքի մարզ) Նորակերտ գյուղում: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Եղել է հայրենի գյուղի դպրոցի տնօրենը, 2006-11թթ՝ ՀՀ Գեղարքունիքի ՀԳՄ մարզային բաժանմունքի նախագահը: 1961թ. տպագրվել է նրա առաջին բանաստեղծությունը: Այնուհետև սկսել է պարբերաբար տպագրվել հանրապետական մամուլում: Հեղինակել է բալլադներ և պոեմներ: Թարգմանվել է ռուսերեն: 1984թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակված երկերից են` «Հեռավոր երազ» (1977թ.), «Անքուն ծղրիդ» (1982թ.), «Հիշողության հեռաստաններ» (1987թ.), «Ցավի կանչ» (բանաստեղծություններ, 2001թ.), «Ավիշ» (2004թ.), «Խաչված ճակատագիրը» (վեպ, 2004թ.), «Մթնշաղից առաջ» (վեպ, 2008թ.), «Իմ աշխարհը. սուրբ սեր» (բանաստեղծություններ, պոեմներ, 2010թ.), «Երկու ճանապարհ» (վեպ, 2013թ.) և այլն: 2009թ-ից դասավանդել է ՀՀ Վարդենիս քաղաքի Վ.Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Դարձել է «Զորավար Անդրանիկ» համազգային միության մրցանակի ասպետ: Զորավար Անդրանիկին նվիրված շարքի համար արժանացել է ՀԳՄ, «Զորավար Անդրանիկ» միության և «Հայաստան» թերթի գրական մրցանակաբաշխության 1-ին մրցանակին: 2011թ. արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրի և ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։ Մահացել և հուղարկավորվել է ծննդավայրում: