Zark Foundation

Գարեգին Մելոյան

Գարեգին Մելոյան

Արձակագիր, բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ

5 մայիս, 1884 - 24 մայիս, 1939

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Հինգ տարեկան հասակում զրկվել է մորից։ 1895թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Անդրկովկաս։ Հետագայում տեղավորվել է Էջմիածնի Սբ. Գայանե վանքին կից որբանոց։ 1907թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի լսարանական բաժինը։ 1907թ-ից էլ սկսել է զբաղվել մանկավարժական աշխատանքով, որ տևել է 32 տարի։ Միաժամանակ աշխատել է Թիֆլիսի «Կարմիր աստղ» օրաթերթի խմբագրությունում որպես պատասխանատու քարտուղար, «Մարտակոչի» խմբագրությունում՝ որպես գրական բաժնի վարիչ, «Նոր աշխարհ» ամսագրի խմբագրությունում՝ որպես քարտուղար և ոճաբան։ Որոշ ժամանակ դասախոսել է Թիֆլիսի համալսարանի հեռակա բաժնում։ Գրել է «Պետրոս Դուրյանը և իր քնարը» ուսումնասիրությունը, որից մի հատված տպագրվել է «Արշավի» 1938թ. թիվ 4-ում։ Նրա գեղարվեստական գործերից՝ «Վերածնված Պետոն» (հատված վեպից) տպագրվել է «Լուսաբացի» 1928թ. թիվ 2-ում, «Արևելյան լեգենդը»՝ նույն հանդեսի 1929թ. թիվ 3-ում: Ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանԼ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Թարգմանել է Կ.Տետմայերի «Հաղթանակ», Գ.Պլեխանովի «Պատմության մատերիալիստական ըմբռնումը», Ա.Պուշկինի «Բորիս Գոդունով», «Ծաղիկը», «Սիրիր», «Ձմեռվա երեկո», «Սև շալ», «Դևեր», «Գյուղը», Լ.Տոլստոյի «Կանաչ ձողիկ», Մ.Գորկու «Մրրկահավի երգը», «Բազեի երգը», «Սկսնակ գրողներին», Ջ.Լոնդոնի «Արյունախանձ վրեժխնդրություն», Է.Վերհարնի «Աշուն», «Հին հեքիաթ», Վ.Հյուգոյի «Դիրքերի վրա» և այլ երկեր։ Մահացել է Թբիլիսիում: