Zark Foundation

Գարեգին Մուրադյան

Գարեգին Մուրադյան

Եկեղեցական գործիչ, մանկավարժ

27 հուլիս, 1836 - 4 մարտ, 1903

Մելքիսեդեկ արքեպիսկոպոս
Ծնվել է Հայաստանի Տավուշ գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում): Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, հայոց լեզու և պատմություն դասավանդել նույն դպրոցում։ 1865-66թթ ուսուցչություն է արել Կ.Պոլսում։ 1867թ. նշանակվել է Երուսաղեմի Սբ. Հակոբ վանքի Ժառանգավորաց դպրոցի տեսուչ։ Խմբագրել է «Սիոն» ամսագիրը։ 1869թ. ձեռնադրվել է վարդապետ, 1879թ.՝ եպիսկոպոս։ 1877թ. ընտրվել է Զմյուռնիայի հոգևոր վիճակի առաջնորդ։ Գևորգ Դ կաթողիկոսի մահից (1882թ.) հետո երկու անգամ առաջադրվել է հայոց կաթողիկոսի թեկնածու (1884թ. և 1885թ.), բայց Ալեքսանդր 3-րդ թագավորը չի հաստատել։ 1888թ. հրաժարվել է պաշտոնից, մոտ տաս տարի Կ.Պոլսում զբաղվել քարոզչական և մանկավարժական գործունեությամբ, 1898թ.՝ կրկին ընտրվել Զմյուռնիայի առաջնորդ։ Հրատարակել է կրոնաեկեղեցական («Պատմություն Նոր կտակարանի...», 1871թ., «...Պատմություն քրիստոնեական եկեղեցվո», 1898թ.), քերականական և այլ բնույթի գրքեր, կատարել թարգմանություններ։ 1860թ., «Կռունկ Հայոց աշխարհին» ամսագրում հրատարակել է ազգային լուսավորության հարցին նվիրված հոդվածներ, որտեղ բանավիճելով Ստեփանոս Նազարյանի դեմ, մերժել է եկեղեցու բարեփոխման նրա առաջարկը, կրթության գործում առաջնությունը վերապահել եկեղեցուն և կրոնին։ Մահացել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա):