Zark Foundation

Գարիկ Ավետիսյան

Գարիկ Ավետիսյան

Բալետի արտիստ

Ծնվել է 2003թ. դեկտեմբերի 16-ին, Երևանում: 2009-12թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան դպրոցում: 2012թ. ուսումը շարունակել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի դասական պարի բաժնում: Մշտապես մասնակցել է քոլեջում կազմակերպած հաշվետու համերգներին և միջոցառումներին: 2019թ. մասնակցել է «Global Art Fest» միջազգային մրցույթ-փառատոնին և «Դասական պար» անվանակարգում արժանացել առաջին մրցանակին: 2020թ. մասնակցել է «FIST Star in Mexico» միջազգային մրցույթին և արժանացել առաջին մրցանակին: 2021թ. մասնակցել է «Օսակա-Ճապոնիա» և «Gold Talent London» միջազգային մրցույթներին և կրկին արժանացել առաջին մրցանակների, իսկ 2021թ. Սիդնեյի պարի միջազգային մրցույթում արժանացել է Գրան Պրի մրցանակի: 2023թ. մասնակցել է «Mediterranean Stars» միջազգային մրցույթին, արժանացել առաջին մրցանակին: 2021թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես բալետի արտիստ: Հանդես է եկել թատրոնի խաղացանկի գրեթե բոլոր ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Սպարտակ», «Գայանե», «Դիմակահանդես», Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», Կ.Խաչատրյանի «Չիպոլինո», Ա.Ադանի «Ժիզել», Ա.Շորի «Բյուրեղապակյա դղյակ», իսպանական ժողովրդական «Լորկիանա», «Սիմֆոնիկ պարեր», Է.Համբարձումյանի «Երազ», Վ.Շարաֆյանի «Ձգողականություն» և այլն: Որպես մենակատար Պարիսի դերապարով հանդես է եկել «Ռոմեո և Ջուլիետ» բալետում, Իշխան Զվեզդիչի դերապարով «Դիմակահանդես» բալետում, Արքայազն Կիտրոնի դերապարով «Չիպոլինո» բալետում։