Zark Foundation

Գարիկ Գագիկյան

Գարիկ Գագիկյան

Դաշնակահար

Ծնվել է 1987թ. նեյեմբերի 8-ին, ՀՀ Արմավիր քաղաքում: 2004թ. ավարտել է Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցը: 2005-07թթ ծառայել է ՀՀ զիված ուժերում: 2009-11թթ սովորել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դաշնամուրային բաժնում: Նույն տարիներին նվագել է «Միներալ» հայկական ռոք խմբում: 2016թ. ստեղծել է «Հող» էթնիկ էլեկտրոնիկ երաժշտական նախագիծը և թողարկել թվով 8 ալբոմ՝ «Խոնավ» (2016թ.) «Անմշակ» (2017թ.) «Վար» (2017թ.) «Արտևոր» (2017թ.) «Նիհիլ» (2017թ.) «Բանջար» (2018թ.) «Ամբար» (2020թ.) «Արոտ» (2020թ.): 2022թ. համագործակցելով Արթուր Ալեքի հետ՝ ստեղծել է «Հող Արթուն» նախագիծը, որի շրջանակներում մասնակցել է «Երևան Ջազ» և «Սթարմուս» փառատոներին: 2017թ. Հայկ Պետրոսյանի և երաժիշտ ընկերների հետ Երևանում և Փարիզում հանդես է եկել Շառլ Ազնավուրին նվիրված համերգներով: