Zark Foundation

Գարիկ Կարապետյան

Գարիկ Կարապետյան

Գեղանկարիչ, աբստրակցիոնիստ

Ծնվել է 1973թ. հունվարի 2-ին, Երևանում: 1990-96թթ սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Հայաստանի նկարիչների միության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ է: 1995թ-ից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Ֆրանսիայում, Ռուսաստանում, Հայաստանում, ԱՄՆ-ում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մարսելում (2005թ., 2007թ., 2008թ., 2013թ.), Լոս Անջելեսում (2009թ.): Աշխատանքները գտնվում են ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդում, մասնավոր հավաքածուներում: Ապրում և ստեղծագործում է Հայաստանում, Ֆրանսիայում և Անգլիայում: