Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բաֆրա քաղաքում: Հայտնի է եղել նաև «Սեմա» անունով: Եղել է բանաստեղծուհի Մարի Աթմաճյանի եղբայրը։ Հայոց ցեղասպանությունից (1915թ.) փրկվելով՝ ապաստան է գտել որբանոցներում (Կ.Պոլիս, Կարֆա): Ապրել է Հալեպում: 1929թ. տեղափոխվել է Փարիզ, հետևել Սորբոնի համալսարանի գրական ու սոցիոլոգիական դասընթացներին։ Միսաք Մանուշյանի հետ հրատարակել է «Ջանք» (1930թ.), ապա, մենակ՝ «Մշակույթ» (1935-37թթ) գրական ամսագրերը: Գրել է բանաստեղծություններ («Զրահավոր գարուն», ժողովածու, 1936թ.), թատերական երկեր («Շամիրամ», 1938թ., «Պարոն Կալունի», 1937թ.), պատմվածքներ և հրապարակախոսական հոդվածներ։ Նրա ստեղծագործությունները տոգորված են խոր հայրենասիրությամբ։ 1937թ. թարգմանել է Ռ.Ջ.Կիպլինգի «Ողջ մը մերյալներու մեջ» աշխատությունը: Զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Ֆրանսիայում։