Zark Foundation

Գեղամ Խաչերյան

Գեղամ Խաչերյան

Գեղանկարիչ

Ծնվել է 1962թ. նոյեմբերի 11-ին, Երևանում: 1977-81թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1985թ. անդամակցել է Երևանի նկարիչների միության «3րդ հարկ» խմբին: 1988թ. տեղափոխվել է Լոս Անջելես: Մասնակցել է մի շարք միջազգային և խմբակային ցուցահանդեսների, բիենալեների ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Հարավային Կորեայում, Մակեդոնիայում, Կոլումբիայում, Սերբիայում, Ֆինլանդիայում, Թայլանդում, Մեքսիկայում, Հոլանդիայում, Իտալիայում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Լոս Անջելեսում (1992թ., 1995թ., 2007թ.), Փարիզում (1999թ.), Սանտա Մոնիկայում (2003թ., 2011թ., 2013թ.), Փասադենայում (2006թ.): 2005թ. Լոս Անջելեսում, «Wesley Jessup»-ի կողմից արժանացել է մրցանակի: Նկարչի աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: