Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Ծննդավայրում աշակերտել է Հովսեփ և Հարություն Սինանյաններին, երգել Կոմիտասի «Գուսան» երգչախմբում։ 1922թ. տեղափոխվել է Փարիզ, խորացել երաժշտության տեսության, ստեղծագործական և գեղագիտական հարցերում։ Լուսաբանել է հայ երաժշտական արվեստը, մեծապես նպաստել այն օտարներին ներկայացնելու գործին։ 1964թ. և 1969թ. այցելել է Հայաստան, մոտիկից ծանոթացել հայկական երաժշտության նվաճումներին, մասնակցել Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսություններին։