Ծնվել է 1979թ. նոյեմբերի 4-ին, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ 1996-2002թթ սովորել է Վանաձորի Մ.Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանում, իսկ 2003-08թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 2008թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ է։ Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Ա.Տիգրանյանի «Անուշ» Մոսի, Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» Արշակ, Ջ.Վերդիի «Աիդա» Ամոնասրո, «Տրավիատա» Ժերմոն, «Տրուբադուր» Կոմս դի Լունա, Ս.Ռախմանինովի «Ալեկո» Ալեկո, Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» Իշխան Թաթուլ, Ժ.Բիզեի «Կարմեն» Էսկամիլիո և այլն: