Zark Foundation

Գեորգի Մինասյան

Գեորգի Մինասյան

Դուդուկահար

Ծնվել է 1992թ. հուլիսի 18-ին, Երևանում: Դուդուկահար Գեորգի Մինասյանի թոռն է: 1999-2007թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 84 միջնակարգ դպրոցում: 2009թ. ավարտել է Երևանի Ն.Գոգոլի անվան միջնակարգ դպրոցը: 2003-07թթ սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի Գեորգի Մինասովի դուդուկի դասարանում, 2007-09թթ՝ Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի խմբավարության բաժնում: 2005թ. արժանացել է Ա.Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական, 2007թ.՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ի կազմակերպած դուդուկի մրցույթ-փառատոների առաջին մրցանակներին: 2009-13թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում: 2009թ. դարձել է Կոմիտասի 140-ամյակին նվիրված երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիր և Կոմիտասի ստեղծագործությունների լավագույն կատարող: 2013-15թթ ծառայել է ԼՂ պաշտպանության բանակում: 2009-12թթ դասավանդել է Երևանի Տ.Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի դուդուկի դասարանում: 2006թ-ից աշխատում է «Դուդուկներ» անսամբլում: 2012-13թթ և 2015թ-ից դասավանդում է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի դուդուկի դասարանում: 2015թ-ից աշխատում է նաև «Ծիրանի» անսամբլում (դուդուկ, շվի): Համերգներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում և այլուր: