Ծնվել է 1973թ. դեկտեմբերի 12-ին, Երևանում: Կիթառահար Կարեն Արզումանյանի կինն է: 1988թ. ավարտել է Երևանի Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը: 1988-92թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, 1992-94թթ` Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, 1994-97թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժիններում: 1992-95թթ ուսումնասիրել է ակադեմիական ու ժամանակակից վոկալ՝ պրոֆեսոր Ե.Վարդանյանի, Ռ.Հակոբյանցի դասարաններում, ինչպես նաև երգչախմբավարություն: 1999թ. առաջին ելույթն է ունեցել «Էմփիրեյ» ռոք խմբի հետ և դարձել խմբի անդամ: Աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում` որպես երաժշտական պրոդյուսեր: Եղել է մի շարք հեռուստանախագծերի ժյուրիի անդամ, որոնցից են՝ «Հայսուպերսթար», «Իքս ֆակտոր», «Պրեմիերա», «Դուետ», «Ազգային երգիչ» և այլն: