Ծնվել է 1975թ. ապրիլի 18-ին, Երևանում: 1998թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 2001թ.` Բեռլինի Հանս Այսլեր դպրոցը, 2003թ.` Արիզոնայի պետական համալսարանը` որպես երաժշտության մագիստրոս, ալտահար: 1994-97թթ աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբում: 2003թ-ից աշխատում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում, որտեղի մի խումբ երաժիշտների հետ 2008թ. հիմնել է «Նոր կամերատա» համույթը: Համույթի հետ համերգներով հանդես է եկել Երևանում և Էջմիածնում: Հեղինակել է Ալտի կոնցերտ 1 (1999թ., Լեհաստան), 12 դուետ (2008թ.), Դուո ջութակի և ալտի (2008թ.), Դուո ալտի և կոնտրաբասի (2011թ., հետագայում կատարվել է Իտալիայում), Տրիո հոբոյի, ալտի և դաշնամուրի, (2009թ.), Սոնատ շեփորի և դաշնամուրի (2010թ.), Լարային տրիո 1 (2012թ.), Լարային քառյակ 1 (2010թ.), Լարային քառյակ 2 (2013թ.), Շարական, գալարափողի և դաշնամուրի (2012թ.), Կվինտետ 3 ջութակի, ալտի, կոնտրաբասի (2012թ.), Կվինտետ, 2 ֆագոտի, ջութակի, ալտի և թավջութակի (2013թ.), 6 Սոնատ ալտի և դաշնամուրի համար, Էտյուդներ մենանվագ ալտի համար: Համագործակցել է հայ-հոլանդական երաժշտական ընկերության հետ: