Ծնվել է 2002թ. դեկտեմբերի 6-ին, Երևանում: Բալետի արտիստներ Անդրանիկ Սարգսյանի որդին է, Գրիշա Սարգսյանի եղբայրը: 2009-12թթ սովորել է Երևանի Ֆ.Նանսենի անվան թիվ 150 միջնակարգ դպրոցում: 2012թ. ընդունվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժին: Մշտապես մասնակցել է ուսումնարանում կազմակերպված հաշվետու համերգներին և միջոցառումներին: 2017թ-ից մասնակցել է մի շարք մրցույթների ու փառատոների և արժանացել է առաջատար մրցանակների: 2019թ. մասնակցել է Վրաստանում կայացած Վ.Չաբուկյանի անվան 6-րդ պարի միջազգային մրցույթին և ժամանակակից պարի անվանակարգում արժանացել է առաջին մրցանակին: Նույն թվականին Չինաստանում մասնակցել է «GIDC» պարային մրջազգային մրցույթին և արժանացել է երկրորդ մրցանակին: 2020թ. մասնակցել է Ալեքսանդր Գոդունովի անվան և «World Super Star» պարային միջազգային մրցույթներին և արժանացել է Գրան Պրի մրցանակների: Նույն թվականին Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի կողմից պարգևատրվել է «Անահիտ» ոսկե մեդալով: 2021թ. «First Star in Mexico, Tokyo-2021» և Ռուդոլֆ Նուրիևի անվան միջազգային մրցույթներում արժանացել է Գրան Պրի մրցանակների, իսկ Տոկիոյի և Լեհաստանի պարային միջազգային մրցույթներում արժանացել է առաջին մրցանակների: 2021թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես բալետի արտիստ: Նույն թվականին մասնակցել է Բելոռուսի Գոմել քաղաքում կայացած պարի միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել Գրան Պրի մրցանակի: 2022թ. մասնակցել է Մոսկվայում կայացած Յուրի Գրիգորովիչի անվան Բալետի 14-րդ միջազգային մրցույթին: Հանդես է եկել հետևյալ բալետներում` Կ․Խաչատրյանի «Չիպոլինո» (Չիպոլինո), Ա․Խաչատրյանի «Գայանե» (Կարեն), «Դիմակահանդես» (Ծաղարածու), «Սպարտակ» (Եռյակ հովիվներ), Ս․Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Մերկուցիո), Վ․Շարաֆյանի «Ձգողականություն» (Աբեղա), Ս․Ռախմանինովի «Սիմֆոնիկ պարեր» (Պոետ), Ա․Շորի «Բյուրեղապակյա դղյակ» (Ծաղրածու), Պ․Չայկովսկու «Շչելկունչիկ» (Արքայազն, մկների թագավոր), «Կարապի Լիճը» (Պա դե կատր Բենո) և այլն։ 2023թ․ մասնակցել է Ռիգայում կայացած Բալթյան բալետի միջազգային մրցույթին և դարձել ֆինալիստ: 2024թ. մասնակցել է Վիեննայում կայացած Եվրոպական բալետի Գրան Պրի միջազգային մրցույթին և արժանացել է 3-րդ մրցանակին։ Նույն թվականին մասնակցել է «Domenico Modugno» բալետի և ժամանակակից պարի միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է 2-րդ մրցանակին: 2024թ. Բելգիայում կայացած դասական պարի միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակին, իսկ Իտալիայի Ռիմինի քաղաքում մասնակցել է «Dancing Italy» միջազգային մրցույթին և արժանացել 1-ին մրցանակին: 2024թ. արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի պատվոգրերի, իսկ Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիաի կողմից Պարարվեստի միջազգային օրվա կապակցությամբ պարգևատրվել է ոսկե մեդալով։