Ծնվել է ՀՀ Գորիսի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Քարաշեն գյուղում: Աշուղական արվեստը սովորել է Լեռնային Ղարաբաղի հայտնի աշուղ Հաթամի մոտ: Ստեղծագործել է հայերեն և թուրքերեն, հորինել է խրատական և երգիծական երգեր, հմտորեն կատարել է աշուղական հին երգերը, հեքիաթները: 1875-1935թթ, շուրջ 60 տարի զբաղվել է աշուղությամբ, իր երգերով հանդես է եկել Անդրկովկասում, Թուրքիայում, Պարսկաստանում, Իրաքում և Սիրիայում: 1939թ-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: Նվագել է սազ և ջութակ: Հայտնի երգերից են` «Զորավար Անդրանիկ», «Ընծա հավը», «Մի ողբերգություն», «Նաբաթ խանում» և այլն: Մահացել է ՀՀ Գորիս քաղաքում: