Համբարձում Աթոյան
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): Հորինել է մեծ մասամբ բարոյախրատական ու կրոնական բովանդակությամբ երգեր: Օգտագործել է աշուղական երգարվեստի բարդ ձևեր` դիվանի, թեջնիս, մուխամմազ և այլն: Նրա մուհամմը-հանելուկներից մի քանիսը տպագրվել են Բաքվում, 1878թ.` «Սոխակ Հայաստանի» երգարանում: Մահացել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի):