Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղում: 1933թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1934-37թթ սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ 1937-74թթ դասավանդել է Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտում: 1943-74թթ եղել է ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը (1955թ-ից՝ պրոֆեսոր)։ 1974-84թթ դասախոսել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում, եղել այդ ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը։ Աշխատությունները վերաբերում են հայ-ադրբեջանական գրականության կապերին, հասարակական մտքին` «Նիզամին և հայ գրականությունը» (1947թ.), «Սամեդ Վուրղուն» (1958թ.), «Հայ-ադրբեջանական բարեկամությունը գրականության մեջ» (1962թ.): Ռուսերեն լույս է տեսել նրա «Շամիլի ռեակցիոն շարժումը և 19-րդ դարի հայ հասարակական մտքի մի քանի հարցեր» գիրքը (Բաքու, 1950թ.): 1946թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1955թ. արժանացել է Ադրբեջանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Մահացել է Բաքվում: