Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարակոնիս գյուղում: 1929թ. ավարտել է Երևանի Գեղարդ տեխնիկումը: 1930-34թթ սովորել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) գեղարվեստի պրոլետարական ինստիտուտում: Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Հեղինակել է «Կապիտան Գաստելլոն», «Սոսնովսկի», «Մոլոտչին», «Կոժեդուբով» քանդակները: Գեղանկարչական աշխատանքներից են՝ «Նատյուրմորտ, սպիտակ գամմա», «Նատյուրմորտ», «Ավարայրի ճակատամարտը», «Արարատ», «Կոմիտաս», «Ծերունու դիմանկար» (1966թ.), «Մտածողը», «Աղջկա գլուխ» և այլն: Մահացել է Երևանում: