Zark Foundation

Գուրգեն Բալայան

Գուրգեն Բալայան

Գրող, նկարիչ

15 մայիս, 1950 - 29 մայիս, 2023

Ծնվել է Վրաստանի Կիանեթի գյուղում: Սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում: 1984թ. ավարտել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը: 1975-77թթ աշխատել է Երևանի Պոլիգրաֆկոմբինատում, 1977-81թթ՝ «Սովետական գրող» հրատարակչությունում որպես խմբագիր, 1981թ-ից մինչև փակվելը՝ «Ոզնի» երգիծաթերթում որպես գեղարվեստական խմբագիր, նկարիչ, 2013թ-ից մինչև թերթի փակվելը՝ պատասխանատու խմբագիր։ Միաժամանակ, 1986-2000թթ աշխատել է «Հայաստանի բնություն» ամսագրի (գեղարվեստական խմբագիր, պատասխանատու քարտուղար), 1989-92թթ՝ «Հայկազունք» շաբաթաթերթի, 1990-91թթ՝ «Համշեն» թերթի (նկարիչ-ձևավորող, պատասխանատու քարտուղար) խմբագրություններում։ Մամուլում հիմնականում տպագրվել է Գուրգեն Լոռեցի կեղծանվամբ: Եղել է Հայաստանի Մշակույթի գործիչների միության նախագահը, Հյուսիսային Ամերիկայի գրողների միության հայկական բաժանմունքի ղեկավարի տեղակալը, 2022-23թթ՝ Հայ դրամատուրգների միության նախագահը: Նրա գրախոսությամբ տպագրվել են բազմաթիվ գրքեր: Խմբագրի հրապարակախոսական հոդվածները, ծաղրանկարները, երգիծական պատմվածքները տպագրվել են Հայաստանի («Ոզնի», «Ավանգարդ», «9-րդ հրաշալիք», «Առավոտ», «Հայաստանի Հանրապետություն», «Հասկեր» և այլն), Սփյուռքի, արտերկրի մամուլում: Հեղինակել է «Միամիտ մտքեր, Լոռվա ժպիտներ» (2007թ.), «55+» (2009թ.), «Երգիծում են Հրանտ Հորիզոնն ու Գուրգեն Լոռեցին» (2019թ., համահեղինակ) գրքերը: Նկարազարդել և ձևավորել է Արամայիս Սահակյանի «Խորհրդավոր խորհրդարան» (1992թ.), «Խաչ և սուր» (1995թ.), Էդուարդաս Մեժելայտիսի «Դայնայի օրագիրը» (2006թ.), նաև Սոս Ազիզյանի «Առձեռն հումոր» (2006թ.), «Սրամտում է Հայկական ռադիոն» (2009թ.), «Պարկեշտ հումոր» (2010թ.), «Հումորի և երգիծանքի 19 ակնթարթ» (2011թ.) և այլ գրքեր: 1988թ. արժանացել է «Ոզնի» երգիծաթերթի մրցանակին: Մահացել է Երևանում: