Zark Foundation

Գուրգեն Բալասանյան

Գուրգեն Բալասանյան

Կինոռեժիսոր

15 հոկտեմբեր, 1910 - 5 դեկտեմբեր, 1982

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի գավառի Արտամետ գյուղում: 1936թ. ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1928թ-ից աշխատել է «Հայկինոյում»: 1943-45թթ նկարահանումներ է կատարել Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմաճակատներում` որպես օպերատոր և ռեժիսոր: 1962թ-ից աշխատել է Երևանի փաստավավերագրական ֆիլմերի ստուդիայում, որտեղ նկարահանել է շուրջ 80 վավերագրական ֆիլմ: Ֆիլմերից են` «Քրդեր-եզիդներ» (սցենար, 1933թ.), «Խնդության երկիր» (1940թ.), «Ռազմաճակատի համար» (1941թ.), «Երկիր հայրենի» (1945թ., Լ.Իսահակյանի հետ), «Նելսոն Ստեփանյան» (1948թ.), «Անձամբ ճանաչում եմ» (1957թ.), «Ժողովրդական դերասանը» (1961թ.), «Մեսրոպ Մաշտոց» (1962թ.), «Ծովակալ Իսակով» (1970թ.), «Արագիլները տանիքի վրա» (1974թ.), «Հողի հերոսը» (1979թ.) և այլն: Պարգևատրվել է ՀՀ «Պատվո նշան» շքանշանով։ 1963թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: