Zark Foundation

Գուրգեն Գաբրիելյան

Գուրգեն Գաբրիելյան

Բանաստեղծ, մանկագիր

11 հունիս, 1927 - 15 նոյեմբեր, 2005

Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խանցք գյուղում: 1949թ. ավարտել է Ստեփանակերտի երկամյա մանկավարժական ինստիտուտը, 1954թ.՝ Ադրբեջանի հեռակա մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1940-50թթ աշխատել է Բադարա գյուղի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1950-60թթ ուսուցչություն է արել Սզնեք գյուղի յոթնամյա դպրոցում: 1960թ. եղել է Ստեփանակերտի ժողովրդական ստեղծագործության մարզայի տան տնօրենը, 1963-66թթ՝ ԼՂ մարզխորհրդի մշակութային վարչության պետը, 1966-71թթ՝ ռադիոհաղորդումների կոմիտեում խմբագիր, 1971-74թթ, 1978-88թթ՝ «Խորհրդային Ղարաբաղ» թերթի մշակույթի բաժնի վարիչը, 1974-76թթ՝ Ստեփանակերտի Մ.Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի տնօրենը, 1996թ-ից՝ Ստեփանակերտի Հ.Թումանյանի անվան գրադարանի տնօրենը: Հրատարակվել են նրա «Ճուտիկներ» (1960թ.), «Մեր գյուղի առավոտը» (1961թ.), «Բարի լույս» (1964թ.), «Ես հո փոքրիկ չեմ» (1967թ.), «Այբուբենը երգերի մեջ» (1967թ., 1970թ.), «Կեսօր» (1968թ.), «Ծտերի կրկեսը» (1970թ.), «Ծաղիկն ու մեղուն» (մանկական, 1970թ.), «Անմեղ ժպիտներ» (1973թ.), «Գույների երգը» (1973թ.), «Ջրվեժի երգը» (1976թ.), «Եկեք հաշվել սովորենք» (1976թ.), «Ընտիր երկեր» (մանկական բանաստեղծություններ, պոեմներ, 1978թ.), «Ձյան գույները» (1979թ.), «Ակունքներ» (1981թ.), «Երգող ծառը» (1982թ.), «Ուրախ հայերեն» (2000թ.), «Աշնան հանդես» (2002թ.) և այլ գրքեր: Ռուսերեն լույս է տեսել նրա «Լեռնային կածան» (Մոսկվա, 1973թ.), ադրբեջաներեն՝ «Ես հո փոքր չեմ» (Բաքու, 1974թ.), մոլդավերեն՝ «Լեռնային կածան» (Քիշնև, 1977թ.) գրքերը: Եղել է ղարաբաղյան շարժման կազմակերպիչներից: 1983թ. արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակի, 1986թ.՝ Ադրբեջանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2000թ.՝ ՀՀ Պետական մրցանակի, 2002թ.՝ ԼՂ Եղիշեի անվան մրցանակի, 2003թ.՝ ԼՂ «Մեսրոպ Մաշտոց» մեդալի, «Մայրական շնորհակալություն» մեդալի: Մահացել է Ստեփանակերտում: