Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է Մուրմանսկի նավատորմի ուսումնարանում: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): 1952թ. ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1952-56թթ եղել է Կուստանի մարզի դրամատիկական թատրոնի դերասան և ռեժիսոր: 1957թ-ից խաղացել է Մոսկվայի Կինոդերասանի թատրոն-ստուդիայում և սկսել նկարահանվել կինոյում: Առաջինը եղել է Կամոյի դերը` «Անձամբ ճանաչում եմ» ֆիլմում (1958թ.): Խաղացած ներկայացումներից հիշարժան են` Շիլլերի «Սեր և խարդավանք» (Ֆերդինանդ), Ի,Տուրգենևի «Ազնվականության որջ» (Պանշին), Վ.Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (Սըր Տոբի), «Անձնական գործ» (Պոլուդին) և այլն: Նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում` «Արտակարգ հանձնարարություն» (1965թ.), «Կամոյի վերջին սխրանքը» (1973թ.), «Ծնվել են ապրելու համար» (1961թ.), «Պայթյուն կեսգիշերից հետո» (1969թ.) և այլն: Արժանացել է մի շարք պատվոգրերի, մեդալների: 1961թ. արժանացել է Յակուտիայի, 1967թ.` Հայաստանի, 1993թ.` Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: