Zark Foundation

Գուրգեն Յանիկյան

Գուրգեն Յանիկյան

Գրող, ճարտարագետ

24 դեկտեմբեր, 1895 - 27 մարտ, 1984

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Էրզրում քաղաքում: Եղել է հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս։ Հայկական ջարդերի տարիներին նրա ընտանքիը գաղթել է Կարս: Ուսում ստացել է Ժնևի համալսարանում, ապա շարունակել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով), հետո էլ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և անմիջապես ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետ: Առաջին աշխարհամարտի տարիներին մասնակցել է Կովկասյան ճակատի մարտերին: 1929-30թթ Հյուսիսային Կովկասում սովյալների օգտին կատարած աշխատանքների համար ԽՍՀՄ կառավարության կողմից պարգևատրման է արժանացել: Առաջին աշխարհամարտից հետո տեղափախվել է Իրան բնակության: Թավրիզում հիմնել է մետաղաձուլական գործարան, ինչի համար էլ արժանացել է Պատվո շքանշանի: Կառավարության պատվերով կառուցել է երկրի առաջին զինգործարանը: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգներին մատուցած ռազմական ծառայությունների համար ստացել է ԱՄՆ քաղքացիության իրավունք: Նահանգներում ապրած տարիներին փորձել է Հայոց ցեղասպանության (1915թ.) իրողության ու Հայկական հարցի մասին իրազեկել ողջ աշխարհին և այդ նպատակով Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է սկսել նկարահանել, որը սակայն ԱՄՆ կառավարության պահանջով կիսատ է մնացել: Ի վերջո համոզվելով, որ միայն ուժի գործադրումով հնարավոր կլինի միջազգային հանրության ուշադրությունը սևեռել հայ ժողովրդի արդարացի պահանջի վրա, 1973թ. հունվարի 27-ին Քալիֆորնիայի Սանտա Բարբարա քաղաքում սպանել է թուրք հյուպատոսին և նրա օգնականին, ինչի համար էլ դատարապրտվել է ցմահ ազատազրկման: 1984թ. հունվարին ազատ է արձակվել վատառողջության պատճառով: Նա իր ահաբեկչական արարքով սկիզբ է դրել Հայ Դատի հետապնդման նոր` զինված մի փուլի, որն իրագործել է Հայաստանի ազատագրության գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի անդամները, Հայկական Ցեղասպության արդարության մարտիկներն ու այլ ազգանվեր կազմակերպությունները: Հեղինակել է գրական և իմաստասիրական երկեր ու հուշեր, որոնք թարգմանվել և 1990թ. հրատարակվել են Բեյրությում լույս տեսնող «Սփյուռք» պարբերականում: Նրա անձնական արխիվը գտնվում է Հայաստանի պետական կենտրոնական արխիվում: Մահացել է ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում: