Zark Foundation

Գրետա Գալստյան

Գրետա Գալստյան

Դերասանուհի

11 դեկտեմբեր, 1939 - 13 օգոստոս, 2017

Ծնվել է Երևանում: 1955թ. ավարտել է Երևանի Րաֆֆու անվան միջնակարգ դպրոցը: 1955-60թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վաղարշ Վաղարշյանի արվեստանոցում: 1960թ-ից աշխատել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Կերտել է ավելի քան 100 թատերական դեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սուսան), «Քաոս» (Մարթա), «Գայթակղություն» (Պոլիքսենի), Գ.Գևորգյանի «Իրարանցում Բագոյի տանը» (Բագո) և այլն: Նկարահանվել է «Կարմիր Մոսկվիչ», «Վերջին Մոհիկյանը» ֆիլմերում: Արժանացել է պատվոգրերի, մրցանակների, ՀԹԳՄ ոսկե մեդալի, 1983թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: