Zark Foundation

Գրիգոր Աբրահամյան

Գրիգոր Աբրահամյան

Դերասան

17 հունվար, 1862 - 12 սեպտեմբեր, 1894

Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է տեղի Ներսիսյան դպրոցում, բայց չի ավարտել: Հետաքրքրվել է թատրոնով, մասնակցել հայկական ներկայացումներին: Երբ 1879թ. կազմակերպվել է Թիֆլիսի Հայոց թատրոնի մշտական խումբը, խաղացել է այնտեղ, ապա այլ թատերախմբերում: 1883թ-ից Ա.Սաֆրազյանի, Թ.Ֆասուլաճյանի, Փառանձեմի հետ հանդես է եկել Աստրախանում, Անդրկովկասում, Պարսկաստանում: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Զիմզիմով), «Քանդած օջախ» (Օսեփ), Շիլլերի «Ավազակներ» (Ֆրանց), Վ.Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (Շեյլոկ), Հ.Իբսենի «Դոկտոր Շտոկման» (Դոկտոր Շտոկման) և այլն: Նրան բնորոշ էր արտահայտիչ դիմախաղը, հստակ առոգանությունը, հոգեբանական հավաստի վերլուծությունը: Մահացել է Թիֆլիսում: