Zark Foundation

Գրիգոր Ակոռեցի

Գրիգոր Ակոռեցի

Մանրանկարիչ

11-րդ դար

Ծնվել է Մեծ Հայքի Ակոռի գյուղում։ 1021թ., երբ Վասպուրականի Սենեքերիմ թագավորը գաղթել է Սեբաստիա, Գրիգորն իր հոր՝ Անանիա քահանայի հետ տեղափոխվել է այնտեղ։ Աշակերտել է տեր Փիլիպպոսին ն նրա որդիներին՝ Ստեփանոսին ու Սահակին, որոնցից էլ սովորել է գրչության և նկարելու արվեստը։ 1066թ. ընդօրինակել ու նկարազարդել է հանրահայտ «Սեբաստիայի Ավետարան»-ը (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան)։ Գրության թվականից 100 տարի հետո այն պատկանել է Ներսես Շնորհալուն, որը նվիրել է իր եղբորորդի Գրիգոր Ապիրատին, սա էլ իր կարգին 1194թ.՝ Լամբրոնի և Պապեռոնի տեր Բակուրան մեծ իշխանին։ Ձեռագրում պահպանվել են Մարկոս ավետարանչի անվանաթերթը և երկու անվանաթերթ-կիսախորաններ։ Ավետարանը պատկանում է 11-րդ դարի այն ձեռագրերի շարքին, որոնց բարձրարվեստ մանրանկարները սկզբնաղբյուր են հանդիսացել և խոշոր դեր կատարել կիլիկյան հայկական մանրանկարչության ձևավորման գործում։