Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1937թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1950-59թթ եղել է Երևանի գլխավոր ճարարապետը, 1959-77թթ` ՀԽՍՀ Պետշինի նախագահը: Գործերը աչքի են ընկնում ճարտարապետական ազգային ավանդույթների ստեղծագործական կիրառմամբ, շինարարական հորինվածքի ինքնատիպությամբ: Նրա նախագծով կառուցվել են` Երևանի Կենտրոնական (Փակ) շուկայի շենքը (1952թ.), Արաբկիր, Էրեբունի-Նուբարաշեն համայնքների շուկայի շենքերը, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի շենքը, Սառնարանային կոմբինատի շենքը, «Հայարդնախագիծ» ինստիտուտի շենքը, Ջոն Կիրակոսյանի, Եղիշե Չարենցի անվան դպրոցները, բնակելի շենքեր, Գերմանիայի դեսպանության շենքը, «Հայրենիք» կինոթատրոնի շենքը, Երևանի կենդանաբանական այգու շքամուտքը, Կենտրոնական վիճակագրական վարչության շենքը, «Սպարտակ» մարզական ակումբի շենքը, Վանաձորի Ավտոմատիկայի ԳՀԻ-ի, Առևտրի տեխնիկումի, Մանկավարժական տեխնիկումի շենքերը և այլն: 1957թ-ից եղել է ԽՍՀՄ շինարարության և ճարտարապետության ակադեմիայի թղթակից անդամ: 1961թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1968թ.` Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչումներին: Մահացել է Գորիսում, թաղված է Երևանում: