Zark Foundation

Գրիգոր Անուշյան

Գրիգոր Անուշյան

Գրող, երգիծաբան

15 մարտ, 1768 - 30 սեպտեմբեր, 1830

Ծնվել է Բուլղարիայի Ռուշչուկ (այժմ՝ Ռուսե) քաղաքում։ Հայտնի է եղել նաև Անուշ անունով: 1808թ. տեղափոխվել է Բուխարեստ։ Դիվանագետ Մանուկ բեյ Միրզայանի կտակի համաձայն, 1817թ. մասնակցել է Բուխարեստի հայ առաջին ազգային դպրոցի հիմնադրմանը։ Ռումինահայ թեմական խորհրդի դիվանում պահպանվել է նրա ձեռագիրը (1802-28թթ)՝ բաղկացած 16 տարբեր նյութերից, ուր կան բազմաթիվ ուշագրավ տեղեկություններ, փաստեր։ Նա համարվում է հայ նոր գրականությաև անդրանիկ երգիծաբանը։ Մահացել է Բուխարեստում։