Ծնվել է Աքքերմանում (այժմ՝ Բելգորոդ-Դնեստրովսկի, Ուկրաինա)։ Պեղումներ է կատարել Աքքերմանում՝ հայտնաբերելով Կիլիկիայի հայկական թագավորների դրամներ, ռուսերեն և ռումիներեն հրատարակել աշխատություններ Աքքերմանի հայերի պատմության վերաբերյալ։ Ցույց է տվել Կիլիկիայի հայ առևտրականների կապերն այս շրջանի հետ։ 1935թ. Հռոմում լույս է ընծայել «Անտիպ նկարներ էտրուսկյան և հռոմեական ճարտարապետական հուշարձաններից» աշխատությունը (իտալերեն)։ 1955թ-ից աշխատանքի է անցել ռումինական ակադեմիայի Սարդաբանության ինստիտուտում։ Հեղինակել է արժեքավոր աշխատություններ Ռումինիայի հայերի պատմության մասին։ Ռումիներեն է թարգմանել ընտիր հատվածներ հայ միջնադարյան տաղերգուների ստեղծագործություններից: Ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (պրոֆեսոր): Մահացել է Բուխարեստում: