Կարապետ Գապարաճյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է Վենետիկի Սբ. Ղազար վանքում, 1804թ. ձեռնադրվել քահանա և դարձել Մխիթարյան միաբանության անդամ։ Հետագայում հրաժարվել է միաբանությունից։ 1812թ. լույս է ընծայել «Գիսավոր աստղ, կամ պատմություն գիսավոր աստղերու» աշխատությունը։ Ֆրանսերեն թարգմանել և Փարիզում 1844թ. հրատարակել է Եղիշեի «Վասն Վարդանանց պատերազմին» գիրքը։ Խմբագրել է Արշարունյաց ընկերության «Գիտակ Բիւզանդեան» (1812-16թթ) շաբաթաթերթը։ Ստորագրել է նաև «Կարապետ Խապարաճի»։ Մահացել է Փարիզում: