Zark Foundation

Գրիգոր Գարեգինյան

Գրիգոր Գարեգինյան

Լեզվաբան

20 հոկտեմբեր, 1927 - 23 նոյեմբեր, 1992

Ծնվել է Բուլղարիայի Սլիվեն քաղաքում: 1948թ. ավարտել է Երևանի ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը: 1966-92թթ դասավանդել է Երևանի պետական համալսարանում: Ուսումնասիրությունները նվիրված են ժամանակակից հայերենի շարահյուսությանը, մասամբ նաև ձևաբանության որոշ հարցերի: Հրատարակվել են նրա «Շաղկապները ժամանակակից հայերենում» (1963թ.), «Ձևաբանական կառուցվածքի փոփոխություններ» («Հայոց լեզվի զարգացումը սովետական շրջանում», 1973թ., գրքում), «Ժամանակակից հայոց լեզու, բարդ նախադասություն» (1984թ., վերամշակված՝ 1991թ.) և այլ աշխատություններ: 1987թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1990թ-ից՝ պրոֆեսոր): Մահացել է Երևանում: