Zark Foundation

Գրիգոր Գյուլյան

Գրիգոր Գյուլյան

Բանաստեղծ

13 հունվար, 1912 - 28 ապրիլ, 1974

Գրիգոր Գյուլեջյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սիս քաղաքում։ 1921թ. տեղափոխվել է Բեյրութ: 1927թ. ավարտել է Բեյրութի Սբ. Նշան ազգային վարժարանը, ապա մեկ տարի սովորել ֆրանսիական քոլեջում։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1933թ., Արշակ Չոպանյանի խմբագրությամբ լույս տեսնող «Անահիտ» հանդեսում։ 1946թ. տեղափոխվել է Հայաստան և նույն թվականից անդամագրվել Հայաստանի գրողների միությանը։ 1960թ. ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Նույն թվականից հայ ժողովրդի պատմություն, հայոց լեզու և գրականություն է դասավանդել Երևանի կոոպերատիվ ինստիտուտում: Հրատարակվել են նրա «Հայրենիք» (1950թ.), «Կյանքի մեջեն» (1969թ.) բանաստեղծությունների ժողովածուները։ Մահացել է Երևանում: