Ծնվել է ՀՀ Քալարա (այժմ՝ ՀՀ Արարատի մարզի Ղուկասավան) գյուղում: 1939թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1973թ-ից ղեկավարել է ՀՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքին կից «Սասունցի Դավիթ» էպոսի խումբը։ Հեղինակել է «Հայ ժողովրդական հերոսական էպոսը» (1960թ.), «Սովետահայ վիպերգերն ու պատմական երգային բանահյուսությունը» (գիրք 4, 1965թ.), «Հայ ժողովրդական վիպերգերը և պատմական երգային բանահյուսությունը» (գիրք 1, 1972թ.), «Սասունցի Դավիթ» (1977թ.) աշխատությունները։ 1960թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1973թ-ից՝ պրոֆեսոր): Մահացել է Երևանում: