Zark Foundation

Գրիգոր Գրիգորյան

Գրիգոր Գրիգորյան

Ճարտարապետ

28 օգոստոս, 1936 - 2 օգոստոս, 2019

Ծնվել է Երևանում: 1959թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1975-85թթ եղել է Երևանի գլխավոր ճարտարապետի, 1985-91թթ՝ Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահի տեղակալը, 1993-99թթ` «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր ճարտարապետը: 1968թ-ից դասավանդել է Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում (2003թ-ից՝ պրոֆեսոր): Ճարտարապետի նախագծերով Երևանում իրականացվել են «Զվարթնոց» օդանավակայանի հրապարակի վերակառուցումն ու վարչական շենքերը (1993-98թթ), «Եռանկյունի» հյուրանոցային համալիրը (1998թ.), Արմեն Աղալյանի հետ՝ Հայ-պետտրանսնախագիծ (1967թ.), Հայպետջրնախագիծ (1969թ.), Կապի նախագծային (1970թ., այժմ՝ ԱրմենՏել), էլեկտրոնային արդյունաբերության (1971թ.) ինստիտուտները, միջքաղաքային ավտոմատ հեռախոսային կայանը (1971թ.) և այլն: 1987թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: