Ծնվել է Նոր Ջուղայից Հնդկաստան գաղթած վաճառականի ընտանիքում: 1770թ. մեկնել է Լոնդոն, ուր մնացել է 10 տարի և փորձել իրականացնել հայկական տպարան հիմնելու և գրքեր հրատարակելու իր երազանքը: Ձուլել տալով հայերեն տառեր՝ 1780թ. անգլիական մի տպարանում հրատարակել է «Դաւանութիւն հաւատոյ» գիրքը: Նույն թվականին տեղափոխվել է Պետերբուրգ և 1781թ. լույս ընծայել Ռուսաստանում առաջին հայերեն գիրքը՝ «Այբբենարան»-ը: Հետագա տարիներին հրատարակել է ևս 10 գիրք: «Պաւոմութիւն ս. գրոց» (1785թ.) և «Գիրք, որ կոչի վէմ գայթակղութեան» (1786թ.) գրքերի վերջին էջերում զետեղված են նրա թարգմանած «Յաղագս իրաւանց» և «Յաղագս նախանձաւորութեան» բարոյախոսական գրվածքները: Նրան է պատկանում Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթքի ռուսերեն թարգմանությունը: Կազմել է «Գիրք որ կոչի շաւիղ լեզուագիտութեան» հայ-ռուսերեն համառոտ բառարանը, որը լույս է տեսել նրա մահվանից հետո (1788թ.):