Ծնվել է 1952թ. նոյեմբերի 7-ին, Երևանում: 1985թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետը: 1985-87թթ եղել է Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի էքսպոզիցիոն բաժնի վարիչը, 1987-96թթ՝ «Գարուն» ամսագրի գեղարվեստական խմբագիրը: 1988թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1996-2001թթ որպես գեղարվեստական ղեկավար աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակել է «Քաղաք, քաղաքից դուրս», «Արտիստոտել» և այլ հաղորդումներ: 2003թ-ից Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գեղարվեստի դպրոցի տնօրենն է: Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Ռուսաստանում, Ավստրիայում, Գերմանիայում, Հայաստանում, Իտալիայում, Թուրքիայում և այլուր: