Zark Foundation

Գրիգոր Մարզվանեցի

Գրիգոր Մարզվանեցի

Տպագրիչ, գրաձուլիչ

13 փետրվար, 1662 - 4 սեպտեմբեր, 1734

Ծնվել է Մարզվանում: Եղել է հայերեն տպագիր գրքի փորագրական արվեստի հիմնադիրը, Աբգար Թոխաթեցուց հետո, երկրորդ խոշոր տպագրիչը Կոստանդնուպոլսում։ Սովորել Ամրդոլու վանքի դպրոցում։ Նրա տպարանն աշխատել է շուրջ 45 տարի, մինչն 1734թ. և հրատարակել մոտ 14 անուն գիրք։ Լավագույն հրատարակություններից են՝ «Հայսմաւուրք» (1706թ.), «Ագաթանգեղոս» (1709), Զենոբ Գլակին վերագրվող «Գիրք պատմութեանց երկրին Տարօնոյ» (1719թ.), Հովհաննես Ոսկեբերանի «Ներբողեանք» (1734թ.), որոնք ձևավորված, լրացված են խորաններով, զարդերով, զարդագրերով։ Իր գործակից Աստվածատուր Կոստանդնուպոլսեցու հետ 18-րդ դարում հայ տպագրությունը հասցրել է բարձր մակարդակի։ 1708թ-ից նրան գործակցել են նաև իր Ներսես և Թագվոր որդիները։ Մահացել է Մարզվանում: