Zark Foundation

Գրիգոր Մելիք-Ավագյան

Գրիգոր Մելիք-Ավագյան

Կինոռեժիսոր

21 հունիս, 1920 - 23 հոկտեմբեր, 1994

Ծնվել է Թիֆլիսում: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): 1951թ. ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիստների համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1947-51թթ աշխատել է Կիևի կինոստուդիայում` որպես ռեժիսորի օգնական: 1951թ-ից եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր: Նկարահանել է 13 խաղարկային, ավելի քան 20 դոկումենտալ ֆիլմեր: Ֆիլմերից են` «Մանրուք» (1954թ.), «Սիրտն է երգում» (1956թ.), «Ինչու է աղմկում գետը» (1958թ.), «Երգում է Գոհար Գասպարյանը» (1963թ.), «Մեր քաղաքի մարդիկ» (1966թ.), «Գարուն էր, ձյուն եկավ: Կոմիտաս» (1969թ.), «Կամոյի վերջին սխրանքը» (1973թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976թ.), «Վերադարձի գինը» (1983թ.), «Խնձորի այգին» (1985թ.) և այլն: 1966թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1974թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: