Ծնվել է Դոնի Ռոստովում: 1920-22թթ սովորել է Դոնի Ռոստովի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում: 1926թ. ավարտել է Երևանի համալսարանի մանկավարժական (հասարակագիտական) ֆակուլտետի պատմագրական բաժինը։ Ընդհանուր և միջին դարերի պատմության դասընթացներ է կարդացել Երևանի բուհերում։ 1933-38թթ եղել է Հայաստանի արխիվային վարչության ավագ գիտաշխատող, 1938թ.՝ Հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի դեկանը, 1938-44թթ՝ նույն ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնի վարիչը, 1944-53թթ՝ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Արժեքավոր է նրա «Կիլիկյան հայկական պետության պատմությունը» (1952թ.) մենագրությունը, որտեղ հանգամանորեն վերլուծել է Կիլիկյան Հայաստանի առաջացման ու անկման սոցիալ-քաղաքական պատճառները, բացահայտել նրա դերը Արևելքի և Արևմուտքի երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային փոխհարաբերություններում։ 1948թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1949թ-ից՝ պրոֆեսոր)։ Մահացել է Երևանում: