Ծնվել է 1956թ. նոյեմբերի 3-ին, Երևանում: Հայտնի է նաև «Քիքի» անունով: Եղել է Հայաստանում ավանգարդիստական արվեստի հիմնադիրներից: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Աշխատել է «Գարուն» ամսագրի խմբագրությունում: 1987թ. դարձել է «3-րդ հարկ» ավանգարդ արվեստի խմբի անդամ: 1988թ-ից մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների Երևանում, Փարիզում, Լոս Անջելեսում, Էստոնիայում, Դանիայում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Բեռլինում, Լոս Անջելեսում և այլուր: 1992թ. տեղափոխվել է ԱՄՆ: Խորհրդային տարիներին ստեղծագործել է նկարիչների արվեստանոցներում, իսկ Լոս Անջելես տեղափոխվելուց հետո նրա աշխատանքները մասնակցել են արվեստի փառատոների, ներկայացվել են թատրոններում, գրադարաններում, ճապոնական դպրոցում: 2008թ. Երևանում տեղի է ունեցել նրա և Հենրիկ Խաչատրյան (Սէվ) «Զերո» խորագիրը կրող աշխատանքների համատեղ ցուցահանդեսը: 2015թ. «Գույնից իդեա-իդեայից գույն» անունով անհատական ցուցահանդես է ունեցել Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում: